
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիան հիմնադրվել է 2012թ. աշխարհի և Եվրոպայի քիքբոքսինգի չեմպիոն, միջազգային կարգի անվտանգության և կրավ մագա համակարգի էքսպերտ Սարգիս Բազինյանի կողմից:
Հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք հետևում ենք այն կարևոր առաքելությանը, որի շուրջ կառուցել ենք մեր առօրյա գործունեությունը, այն է` ձևավորել իրավագիտակից, ուժեղ և պատրաստված հասարակություն, ամենօրյա աշխատանքի արդյունքում մեր սաների մեջ սերմանել արժեքներ, որոնք մեր երկրի և պետականության հուսալի ապագայի երաշխավորներն են։
Կրավ Մագա Հայաստանը չեմպիոնների դարբնոց է, որտեղ մեր մարզիկները ամեն օր սովորում է հաղթահարել իրենք իրենց, չընկրկել դժվարություններից, կարգապահության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնել նպատակադրված արդյունքին։ Մեզ մոտ սովորում են հաղթել, իսկ անհաջողությունները երբեք չեն կոտրում մեր մարզիկների ոգին, քանի որ յուրաքանչյուր պարտություն դա ևս մեկ դաս է, որից կարելի է օգտակար հետևություններ անել։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մեր #ԿրավԸնտանիքն իր թևի տակ է առել տարբեր տարիքի, սեռի և կենսակերպի մարդկանց, որոնց համատեղում է նույն աշխարհայացքն ու ազգին պիտանի լինելու ցանկությունը։ Մեզ միավորող արժեքներն են.
- Կրավընտանիքը
- Հաղթելու կարողությունը
- Հոգեպես և ֆիզիկապես պատրաստվածությունը
- Իրավագիտակցությունը
- Հասարակությանն ու պետությանը պիտանի լինելու պատրաստակամությունը
ՄԵՐ ԹԻՄԸ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայում դասավանդում են ՀՀ և միջազգային ասպարեզում լայն ճանաչում և բարձր որակավորում ունեցող անվտանգության և սպորտի առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ-ում և արտերկրում:

ՍԱՐԳԻՍ ԲԱԶԻՆՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հիմնադիր և գլխավոր ինստրուկտոր, Կրավ Մագայի միջազգային կարգի էքսպերտ, ՍԻԱՍ ակադեմիայի համահիմնադիր և փոխտնօրեն
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2004-2010թթ․ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանգիտության ֆակուլտետում (բակալավրիատ և մագիստրատուրա)։ 2012 թ․ ավարտել է Ռուսաստանի իրավական ակադեմիայի մագիստրատուրան։
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ
7 տարեկան հասակից զբաղվել է քիք բոքսինգով և թայ բոքսինգով:
- 1996-2003 և 2005-2009 թթ. ճանաչվել է քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոն
- 1998թ. WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն
- 1999-2001 թթ. թայ-բոքսինգի Հայաստանի չեմպիոն
- 2000-2002 ուշու-սանդայի Հայաստանի չեմպիոն
- 2000 թթ. ֆուլ կոնտակտ կարատե-դո Հայաստանի չեմպիոն
- 2003թ․ թայ-բոքսինգի աշխարհի չեմպիոն
- 2004թ. ձեռնամարտի Հայաստանի չեմպիոն
- 2007թ. քիք բոքսինգի Եվրոպայի չեմպիոն
- 2007թ. WPKA վարկածով աշխարհի չեմպիոն
- 2012 Krav Maga Air Marshal Instructor որակավորում
- 2012 Krav Maga VIP պաշտպանության էքսպերտ
- 2013 Krav Maga Level 2 էքսպերտ
- 2013 Law Enforcement Instructor որակավորում
- 2014 HTH & CQC Head Instructor որակավորում
- 2016 Security and Self-Defense Expert Level 3
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ունի հետևյալ որակավորումները՝ բուժեղբայր, պաշտպանողական և հակավթարային վարման հրահանգիչ, հրաձգության հրահանգիչ։ ՍԻԱՍ ակադեմիայում դասավանդում է բախումնային իրավիճակների կառավարում, կոնֆլիկտաբանություն, մինչբժշկական առաջին օգնություն, հատուկ տակտիկական պատրաստականություն։
Վերապատրաստվել է ավելի քան 15 երկրներում։ Հանդիսանում է իրավապահ մարմնի, հատուկ նշանակության ջոկատների և բանակի Կրավ Մագայի ինստրուկտոր։

ԱՐԱՅԻԿ ԲԱԶԻՆՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի համահիմնադիր, ՍԻԱՍ անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի հիմնադիր տնօրեն
Արցախյան առաջին պատերազմի մասնակից:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Ծովակալ Իսակով», «Հայոց Արծիվ», «Զորավար Անդրանիկ», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար երկրորդ աստիճանի», «Արիության», «Ռազմիկ Վասիլյան», «Մայրական երախտագիտություն» և այլ մեդալներով:

ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կրավ Մագա Հայաստանի փոխտնօրեն, Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
- Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի փոխնախագահ
- Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի գլխավոր հրահանգիչ, ՀԳՖ հավաքականի գլխավոր մարզիչ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2013թ. ավարտել է ՖԿՀՊԻ-ը` որպես մարզիչ-մանկավարժ:
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ
8 տարեկան հասակից զբաղվել է ձյուդո և սամբո ըմբշամարտով:
- 2009թ. ճանաչվել է ձյուդոյի Հայաստանի գավաթի չեմպիոն
- 2010թ. արժանացել է լավագույն ուսանող-մարզիկ կոչմանը
- 2013թ. սամբոյի մեծահասակների չեմպիոն
- 2014թ. ճանաչվել է Հայաստանի բազկամարտի բանակային առաջնության հաղթող
- 2015թ. զինվորական քառամարտի Հայաստանի առաջնության հաղթող
- 2018թ. ճանաչվել է խառը մենամարտերի (MMA) Հայաստանի չեմպիոն
- Գրեփլինգի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն
- Մարտական Սամբոյի Հայաստանի չեմպիոն
- Միջազգային կարգի սպորտի վարպետ

ՀՐԱՆՏ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մեծահասակների թիմի առաջատար հրահանգիչ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), ինչպես նաև Ժան Մուլեն Լիոն 3 (Université Jean Moulin Lyon 3) համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը։ Սովորում է բիզնեսի կառավարում (MBA) ԱՄՆ-ի Ուեսթքլիֆֆ համալսարանում(Westcliff University):
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ
2018թ. ճանաչվել է K1-ի Հայաստանի չեմպիոն։

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի ավագ հրահանգիչ, ԿՄԱ մարզական ակումբի ավագ մարզիչ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ
- 2008թ. եղել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր
- Միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր
- Սպորտի վարպետի թեկնածու
- 2009-2011թթ. ճանաչվել է ՀՀ լավագույն բռնցքամարտիկ

ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի ավագ հրահանգիչ, ԿՄԱ մարզական ակումբի ավագ մարզիչ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։
ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ
- 2011, 2013 և 2014թթ. ճանաչվել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երրորդ մրցանակակիր
- 2012 և 2016թթ. ճանաչվել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երկրորդ մրցանակակիր
- 2017թ. բանակային ձեռնամարտում գրավել է երրորդ տեղը
- 2018թ. ճանաչվել է մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության հաղթող
- 2018թ. ճանաչվել է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երկրորդ մրցանակակիր
- 2019 ճանաչվել է Հայաստանի խառը մենամարտերի առաջնության առաջին մրցանակակիր (93 կգ)

ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի ավագ մարզից
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորում է ԵՊՀ Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության բաժնում։
Նախկինում եղել է Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի առաջատար մարզիկներից մեկը: Գրեփլինգի հայաստանի առաջնության մեդալակիր է:
Հանդիսանում է հարվածային մրցաշարի հաղթող:

ՀԱՅԿ ՏՈՆՈՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հատուկ մարտավարության հրահանգիչ
ՀՀ Զինված Ուժերի Հատուկ Նշանակության Զորքերի մայոր
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Ծովակալ Իսակով», «Գարեգին Նժդեհ», «Տիգրան Մեծ», «Անբասիր ծառայության համար առաջին աստիճանի» և այլ մեդալներով:

ԳՈՌ ՀԱՐՈՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ
- Քիք-բոքսինգի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
- Բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող
- Քիք-բոքսինգի հանրապետական մրցաշարերի հաղթող

ՍԱՐԳԻՍ ԿԱՉԱՆՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ
- Քիք-բոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող,
- Միջազգային կարգի սպորտի վարպետ

ԱՐՏՅՈՄ ԱՐՈՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմերի հրահանգիչ
- Ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է
- Գրեփլինգի Հայաստանի չեմպիոն,
- UWW գրեփլինգի միջազգային մրցավար
- Միջազգային կարգի սպորտի վարպետ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի տակտիկական ուղղության հրահանգիչ
- Հարվածային և գոտեմարտային մրցաշարերի հաղթող
- Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ պարգևատրվել է արիության մեդալով
- 2022թ․ սեպտեմբերյան մարտերի մասնակից

ՎԱՀՐԱՄ ՔԱԼԱՋՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ
- Հարվածային և գոտեմարտային հանրապետական մրցաշարերի հաղթող
- ՀՖԿՍՊԻ-ի «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա» ֆակուլտետի ուսանող

ՄՀԵՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ, մեծահասակների խմբերի ավագ մարզչի օգնական
- Գրեփլինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
- Քիք-բոքսինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
- Խառը մենամարտերի մրցաշարերի հաղթող

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ, մանկապատանեկան թիմերի գլխավոր հրահանգչի օգնական
- Գրեփլինգի և բրազիլական ջիու ջիթսուի Հայաստանի բազմակի չեմպիոն
- Գրեփլինգի աշխարհի փոխչեմպիոն
- Ջիու ջիթսուի միջազգային մրցաշարերի հաղթող
- Ջիու ջիթսուի Հայաստանի չեմպիոն

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հրահանգիչ, մանկապատանեկան թիմերի գլխավոր հրահանգչի օգնական
- Գրեփլինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
- Ձյուդոյի հանրապետական մրցաշարերի հաղթող
- Քիք-բոքսինգի հանրապետական մրցաշարերի հաղթող
- Խառը մենամարտերի մրցաշարերի հաղթող

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի կրտեսեր հրահանգիչ
- Բռնցքամարտի մրցաշարերի հաղթող
- Քիք-բոքսինգի մրցաշարերի հաղթող
- Խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ

ԳԱՅԱՆԵ ԱՐՇԱՄՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի գլխավոր հաշվապահ

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի ադմինիստրատիվ բաժբի ղեկավար

ԶԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ
Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի ադմինիստրատոր