ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿՐԱՎ ՄԱԳԱ
Կրավ Մագա ինքապաշտպանության համակարգը մշակվել է բանակի, ոստիկանության, հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալների, հատուկ հոգեբանության մասնագետների, տարբեր սպորտաձևերի վարպետների և ֆիզիոլոգների համատեղ ջանքերի արդյունքում: Ի տարբերություն այլ մարզաձևերի, Կրավ Մագայում մենք ունենք իրական լուծումներ կյանքում հանդիպող իրավիճակների համար: Եվ ինչն առավել հատկանշական է, սովորեցնում ենք իրավաչափ ինքնապաշտպանություն։
Կրավ Մագա ինքնապաշտպանության դասընթացը մարզվողներին տալիս է.
• առօրյա կոնֆլիկտները վերբալ եղանակով լուծելու հմտություններ
• իրավաչափ ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների գործադրման հմտություններ
• մահակներից (բութ գործիքներից) ինքնապաշտպանվելու հմտություններ
• դանակներից (կտրող, ծակող գործիքներից) ինքնապաշտպանվելու հմտություններ
• հրազենից ինքնապաշտպանվելու հմտություններ
• վերոհիշյալ զենքերի տիրապետման հմտություններ
• կոփված և ճկուն մարմին
• դիմադրողականության և աշխատունակության բարձրացում
• էքստրեմալ իրավիճակներում իրավաչափ գործելու հմտություններ