ԿԱՆԱՆՑ ԿՐԱՎ ՄԱԳԱ
Կանանց համար Կրավ Մագա ինքնապաշտպանության համակարգը մշակելիս հաշվի է առնված գեղեցիկ սեռին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, և բոլոր հնարքները հնարավոր է կիրառել գործադրելով նվազագույն ուժ: Կանանց Կրավ Մագայի ծրագիրը մշակվել է օրինապահ մարմինների պրոֆեսիոնալների, հոգեբանների, բազմաթիվ սպորտաձևերի վարպետների և ֆիզիոլոգների համատեղ ջանքերի արդյունքում:
Ի տարբերություն կանանց համար նախատեսված այլ մարզաձևերի, Կրավ Մագայում մենք ունենք լուծումներ իրական կյանքում հանդիպող իրավիճակների համար:
Ինքնապաշտպանական դասընթացը Ձեզ կտա.
• Ինքնավստահություն
• Անհրաժեշտ գիտելիքներ կանխելու ագրեսիան
• Վնասազերծել ագրեսորին, եթե չի հաջողվել կանխել
• Հմտություններ ճիշտ կողմնորոշվել իրական վտանգի առկայության դեպքում
• Սպորտային և պատրաստված մարմին
Մարզումների ընթացքում կսովորեք պաշտպանվել հարձակումներից և բռնվածքներից, դանակից, հատուկ միջոցներից և հրազենից, ինչպես նաև կիրառել դրանք:
Գործում է նաև առանձին KravFit ծրագիր:
KravFit-ը դա Կրավ Մագա ինքնապաշտպանության համակարգի և ֆիթնես մարզումների համադրումն է, որն իր մեջ ներառում է ինտենսիվ ֆիթնես մարզումներ, ուղղված մկանների զարգացմանն ու մարմնի գեղեցկացմանը, և ինքնապաշտպանության հնարքների ուսուցում: