ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԱՎ ՄԱԳԱ
Առաջին և ամենակարևոր բանը, որ սովորում են երեխաները, դա ոչ մի դեպքում չհանձնվելն ու միշտ պայքարելն է: Դրան ավելացնելով սիստեմատիկ ֆիզիկական մարզումները`մենք պատրաստում ենք չեմպիոններ, պատրաստ պայքարելու այսօրվա կյանքի բոլոր բարդությունների դեմ: Մարզումները ներառում են ինչպես ֆիզիկական պատրաստություն, վարժությունների և տեխնիկական հնարքների ուսուցում, այնպես էլ՝ հոգեբանական պատրաստություն, մինչբժկական առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ, հրաձգություն:
Մարզումներին կարող են մասնակցել 4 տարեկանից բարձր երեխաները:
Կրավ Մագան երեխաներին տալիս է՝
• վախերի հաղթահարում և ինքնավստահություն
• առողջ ու կոփված մարմին
• մարմնի և մտքի ճկունություն
• կամքի ուժ և պայքարող ոգի
• զոհ չլինելու հոգեբանություն և հմտություններ
Երեխաների խմբերը բաժանված են ըստ տարիքի՝
• 4-6 տարեկաններ
• 7-9 տարեկաններ
• 10-12 տարեկաններ
• 13-14 տարեկաններ
• 15-17 տարեկաններ
ԿՐԱՎ ՃԱՄԲԱՐ
Սովորելն ավելի հեշտ է խաղի միջոցով, և այդ իսկ պատճառով Կրավ Մագա Հայաստանի Ֆեդերացիայի սաների համար կազմակերպվում են ամառային և ձմեռային ճամբարներ, որտեղ մեր սաներն ավելի մոտիկից են ճանաչում միմյանց և ընկերանում: Բնության գրկում մարզումներն առավել օգտակար են դառնում մաքուր օդի, ընկերական միջավայրի և հիանալի մթնոլորտի շնորհիվ:





