ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Անհատական մարզումների ընթացքում մշակվում է հատուկ ծրագիր, հաշվի առնելով մարզիկի ֆիզիկական պատրաստվածությունն ու մարզումների նպատակը, ինչը և թույլ է տալիս մարզիկին ստանալ հատուկ իր մարմնին ու ֆիզիկական տվյալներին համապատասխան վարժությունների ծրագիր ու սննդակարգ։ Մարզումների ընթացքում ձեռքբերված գիտելիքների շնորհիվ մարզիկները կարողանում են պաշտպանել իրենք իրենց, ինչպես նաև իրենց մտերիմներին:
Մարզումները հավասարապես անց են կացվում ինչպես մարզասրահում, այնպես էլ հատուկ՝ իրականին հնարավորինս մոտեցված էքստրեմալ իրավիճակներում, բացօթյա և բնության գրկում: Անհատական մարզումների շրջանակում համապատասխան մասնագետը կարող է անցկացնել մարզումները մարզվողի նախընտրած մարզադահլիճում կամ վայրում։
Անհատական մարզումների առավելություններից մեկն էլ այն է, որ մենք մանրամասն ուսումնասիրում ենք մարզվողի ֆիզիկական հնարավորությունները և, հաշվի առնելով նպատակներն ու ցանկությունները, մշակում հատուկ մարզումների գրաֆիկ, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հասնել ցանկալի արդյունքներին՝ նվազագույն ժամանակահատվածում: