ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Կրավ Մագա Հայաստանի Ֆեդերացիայում մենք մշակել ենք մարզումներ երեխաների, կանանց, տղամարդկանց և պրոֆեսիոնալների համար։ Կրավ Մագայի մեթոդներն ու հնարքները պարզ են ու հեշտ, և կարող են կիրառվել տարբեր ֆիզիկական տվյալներ ունեցող մարդկանց կողմից` անկախ սեռից և տարիքից։ Տեխնիկական հնարքներից բացի, Կրավ Մագան ընդգրկում է նաև ֆիզիկական և հոգեբանական հատուկ պատրաստություն, մինչբժկական առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ, կրակային պատրաստականություն։