Երկրորդ տարին անընդմեջ Կրավ Մագա Հայաստանի Ֆեդերացիան կազմակերպում է ուսուցողական և ժամանցային ճամբար երեխաների համար: Այս տարի ամառային ճամբարն անցկացվեց “Զեփյուռ” հյուրանոցային համալիրի տարածքում, որտեղ կա լողավազան, կանաչ գոտի, տաղավարներ, ինչպես նաև ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտեր:
4-օրյա ճամբարի օրակարգը հագեցած էր մասնագետների կողմից մշակված ինքնապաշտպանության դասընթացներով, մրցույթներով, հատուկ միջոցառումներով (արշավներ, ժայռամագլցում, ողջ մնալու հմտություններ) հատուկ teambuilding միջոցառումներով, ինքնապաշտպանություն ջրում, ինտելեկտուալ խաղերով և մի շարք ժամանցային այլ ծրագրերով: