ՄԵՐ ԹԻՄԸ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայում դասավանդում են ՀՀ և միջազգային ասպարեզում լայն ճանաչում և որակավորում ունեցող անվտանգության և սպորտի առաջատար մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ-ում և արտերկրում: 

 

ՍԱՐԳԻՍ ԲԱԶԻՆՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի հիմնադիր և գլխավոր ինստրուկտոր, Կրավ Մագայի միջազգային կարգի էքսպերտ, ՍԻԱՍ ակադեմիայի համահիմնադիր և փոխտնօրեն
 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2004-2010թթ․ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանգիտության ֆակուլտետում (բակալավրիատ և մագիստրատուրա)։ 2012 թ․ ավարտել է Ռուսաստանի իրավական ակադեմիայի մագիստրատուրան։ 

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

7 տարեկան հասակից զբաղվել է քիք բոքսինգով և թայ բոքսինգով: 

 

  • 1996-2003 և 2005-2009 թթ. ճանաչվել է քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոն
  • 1998թ. WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն
  • 1999-2001 թթ. թայ-բոքսինգի Հայաստանի չեմպիոն
  • 2000-2002 ուշու-սանդայի Հայաստանի չեմպիոն
  • 2000 թթ. ֆուլ կոնտակտ կարատե-դո Հայաստանի չեմպիոն
  • 2003թ․ թայ-բոքսինգի աշխարհի չեմպիոն
  • 2004թ. ձեռնամարտի Հայաստանի չեմպիոն
  • 2007թ. քիք բոքսինգի Եվրոպայի չեմպիոն
  • 2007թ. WPKA վարկածով աշխարհի չեմպիոն
  • 2012 Krav Maga Air Marshal որակավորում 
  • 2012 Krav Maga VIP պաշտպանության էքսպերտ  
  • 2013 Krav Maga Level 2 էքսպերտ

 

 

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Ունի հետևյալ որակավորումները՝ բուժեղբայր, պաշտպանողական և հակավթարային վարման հրահանգիչ, հրաձգության հրահանգիչ։ ՍԻԱՍ ակադեմիայում դասավանդում է բախումնային իրավիճակների կառավարում, կոնֆլիկտաբանություն, մինչբժշկական առաջին օգնություն, հատուկ տակտիկական պատրաստականություն։

 

Վերապատրաստվել է ավելի քան 15 երկրներում։ Հանդիսանում է իրավապահ մարմնի, հատուկ նշանակության ջոկատների և բանակի Կրավ Մագայի ինստրուկտոր։

ՀՐԱՆՏ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի և ՍԻԱՍ ակադեմիայի առաջատար ինստրուկտոր
 

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), ինչպես նաև Ժան Մուլեն Լիոն 3 (Université Jean Moulin Lyon 3) համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը։ Սովորում է բիզնեսի կառավարում (MBA) ԱՄՆ-ի Ուեսթքլիֆֆ համալսարանում(Westcliff University): 

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

2018թ. ճանաչվել է K1-ի Հայաստանի չեմպիոն։

ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի մանկապատանեկան թիմի ավագ ինստրուկտոր և ՍԻԱՍ ակադեմիայի ինստրուկտոր

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2013թ. ավարտել է ՖԿՀՊԻ-ը` որպես մարզիչ-մանկավարժ:

 


ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

8 տարեկան հասակից զբաղվել է ձյուդո և սամբո ըմբշամարտով:

 

  • 2009թ. ճանաչվել է ձյուդոյի Հայաստանի գավաթի չեմպիոն
  • 2010թ. արժանացել է լավագույն ուսանող-մարզիկ կոչմանը
  • 2013թ. սամբոյի մեծահասակների չեմպիոն
  • 2014թ. ճանաչվել է Հայաստանի բազկամարտի բանակային առաջնության հաղթող
  • 2015թ. զինվորական քառամարտի Հայաստանի առաջնության հաղթող
  • 2018թ. ճանաչվել է խառը մենամարտերի (MMA) Հայաստանի չեմպիոն
ՆԱՐԵԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ֆեդերացիայի հարվածային մրցաձևերի ինստրուկտոր

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորում է Հայ-ռուսական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տուրիզմի բաժնում։  

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2005 և 2010թթ. ճանաչվել է ուշուի ՀՀ առաջնության հաղթող
  • 2005, 2006, 2008 և 2009թթ. ճանաչվել է «Հայ սև գոտիների միության» սանդա ուշու բաց առաջնության հաղթող
  • Ճանաչվել է ուշուի Եվրոպայի 13-րդ առաջնության երրորդ մրցանակակիր
  • 2011թ. ճանաչվել է Կապան քաղաքում Մուայ թայ բոքսինգի ֆեդերացիայի մեկ ամյակին նվիրված մրցաշարի հաղթող

 

ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ֆեդերացիայի գոտեմարտային մրցաձևերի ինստրուկտոր

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2015թ. ԵՕՀՊՄ քոլեջի կողմից ստացել է մարզիչ-մանկավարժի դիպլոմ։ 

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2008, 2009 և 2012թթ. ճանաչվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի առաջնության հաղթող
  • 2012-2014թթ. ճանաչվել է ձյուդոյի միջազգային առաջնության երրորդ մրցանակակիր և Երևան քաղաքի ձյուդոյի երրորդ մրցանակակիր
  • 2017թ. ստացել է քաջարի մարտիկ, սերժանտ և հայոց բանակի գերազանցիկ շքանշաններ, ինչպես նաև ճանաչվել է լավագույն զինվոր մարզիկ
  • 2018 թ. ճանաչվել է սամբոյի առաջնության երկրորդ մրցանակակիր և խառը մենամարտերի (MMA) առաջին մրցանակակիր
  • 2019թ. ճանաչվել է մարտական սամբոյի ՀՀ առաջնության երրորդ մրցանակակիր 
ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ֆեդերացիայի հարվածային մրցաձևերի ինստրուկտոր

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ 

 


ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2008թ. եղել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր
  • Միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր
  • Սպորտի վարպետի թեկնածու
  • 2009-2011թթ. ճանաչվել է ՀՀ լավագույն բռնցքամարտիկ
ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ

Ֆեդերացիայի գոտեմարտային մրցաձևերի ինստրուկտոր

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։  

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2011, 2013 և 2014թթ. ճանաչվել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երրորդ մրցանակակիր
  • 2012 և 2016թթ. ճանաչվել է ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երկրորդ մրցանակակիր
  • 2017թ. բանակային ձեռնամարտում գրավել է երրորդ տեղը
  • 2018թ. ճանաչվել է մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության հաղթող
  • 2018թ. ճանաչվել է մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնության երկրորդ մրցանակակիր
  • 2019 ճանաչվել է Հայաստանի խառը մենամարտերի առաջնության առաջին մրցանակակիր (93 կգ)

 

ԱՐՏԱՎԱԶԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ֆեդերացիայի ինստրուկտորի օգնական

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորում է Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցում։ 

 


ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2008 թ. ճանաչվել է սպորտային մարմնամարզության Երևան քաղաքի անհատական առաջնության երկրորդ մրցանակակիր
  • 2009 թ. ճանաչվել է սպորտային մարմնամարզության Երևան քաղաքի  առաջնության հաղթող
  • 2010 թ. ճանաչվել է Ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի բազմամարտի բաց առաջնության հաղթող
  • 2010 թ. ճանաչվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ՀՀ պատանիների  առաջնության հաղթող
  • 2019 թ. ստացել է Կրավ Մագայի կապույտ գույնի աստիճանի որակավորում
ԱՐՏՅՈՄ ԱՐՈՅԱՆ

Ֆեդերացիայի ինստրուկտորի օգնական

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորում է ԵՊՀ Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության բաժնում։  

 

ԲԵՆԻԱՄԻՆ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ֆեդերացիայի ինստրուկտորի օգնական

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորում է Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջի հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում բաժնում։  

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2017թ. ճանաչվել է Կրավ Մագա Հայաստանի ֆեդերացիայի ընդհանուր ֆիզիկական պատրաստության և գոտեմարտային մրցաձևերի փակ առաջնության հաղթող 
  • 2018թ. ճանաչվել է խառը մենամարտերի (MMA) Հայաստանի առաջնության երկրորդ մրցանակակիր 
  • 2018թ. ճանաչվել է Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի տարվա լավագույն մարզիկ 
  • 2019թ. ստացել է Կրավ Մագայի կանաչ գույնի աստիճանի որակավորում

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Ֆեդերացիայի ինստրուկտորի օգնական

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորում է Բալահովտի Ի.Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցում։

 

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2010 թ. ճանաչվել է լողի ակումբային մրցաշարի հաղթող 
  • 2019 թ. ստացել է Կրավ Մագայի կանաչ գույնի աստիճանի որակավորում 
ՌԱՖԱՅԵԼ ԿՏԻԿՅԱՆ

Ֆեդերացիայի ինստրուկտորի օգնական

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Սովորում է Ա. Շիրվանզադեի անվան համար 21 դպրոցում։ 


ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

 

  • 2018 թ. ճանաչվել է խառը մենամարտերի (MMA) Հայաստանի առաջնության հաղթող 
  • 2018 թ. ճանաչվել է Հայաստանի Կրավ Մագայի Ֆեդերացիայի խառը մենամարտերի և ընդհանուր ֆիզիկական պատրաստության փակ առաջնությունների հաղթող 
  • 2018 թ. ճանաչվել է ամսվա լավագույն մարզիկ 
  • 2019 թ. ստացել է Կրավ Մագայի կանաչ գույնի աստիճանի որակավորում