ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿՐԱՎ ՄԱԳԱ

Կրավ Մագա ինքապաշտպանական համակարգը մշակվել է բանակի, ոստիկանության, հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալների, հոգեբանների, բազմաթիվ սպորտաձևերի վարպետների և ֆիզիոլոգների համատեղ ջանքերի արդյունքում: Ի տարբերություն այլ մարզաձևերի, Կրավ Մագայում մենք ունենք լուծումներ իրական կյանքում հանդիպող իրավիճակների համար:


 

Կրավ Մագա ինքնապաշտպանական դասընթացը Ձեզ կտա.


 

• առօրյա կոնֆլիկտները վերբալ եղանակով լուծելու հմտություններ

• իրավաչափ ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների գործադրման հմտություններ

• մահակներից (բութ գործիքներից) ինքնապաշտպանվելու հմտություններ

• դանակներից (կտրող, ծակող գործիքներից) ինքնապաշտպանվելու հմտություններ

• հրազենից ինքնապաշտպանվելու հմտություններ

• վերոհիշյալ զենքերի տիրապետման հմտություններ

• կոփված և ճկուն մարմին

• դիմադրողականության և աշխատունակության բարձրացում

• էքստրեմալ իրավիճակներում իրավաչափ գործելու հմտություններ (մասնավորապես ՀՀ ՔՕ «անհրաժեշտ պաշտպանություն» և «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում» հոդվածների պարզաբանումներ)