ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԿՐԱՎ ՄԱԳԱ

Պրոֆեսիոնալների համար Կրավ Մագան ունի 4 հիմնական ուղղություն`


 

• Ռազմական (Military)

• Իրավապահ մարմիններ (Law Enforcement)

• Երրորդ անձի պաշտպանություն (VIP Protection)

• Ավիացիոն անվտանգություն (Air Marshals)


 

Ռազմական Կրավ Մագան հատուկ իսրայելական բանակի համար մշակված ռազմարվեստ է, որը նախատեսված է ռազմական իրավիճակներում զինծառայողների կողմից կիրառելու համար:


 

Իրավապահ մարմինների Կրավ Մագան նախատեսված է ոստիկանության ծառայողների համար: Դասընթացն անցկացվում է միմիայն պետական պատվերի դեպքում, բառացապես ՀՀ իրավապահ մարմինների համար:


 

VIP-ի պաշտպանության մարզումները նախատեսված են թիկապահների, անվտանգության ծառայության պետերի և այն մարդկանց համար, ում անմիջական պարտավորությունը պատվիրատուի անվտանգության ապահովումն է:


 

Ավիացիոն անվտանգության դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր պատասխանատու են օդանավում չվերթների անվտանգության ապահովման համար: Կրավ Մագայի ավիացիոն անվտանգություն դասընթացում ուսումնասիրվում են օդանավի կառուցվածքից ու անկայուն ընթացքից բխող առանձնահատկությունները:


 

Մարզումներն անցկացնում է Սարգիս Բազինյանը, որը բացի մի քանի սպորտաձևերից աշխարհի չեմպիոնի կոչումից, ստացել է KMG(Krav Maga Global) և IKMF(International Krav Maga Fedration) հեղինակավոր կառույցների կողմից Military & Law Inforcement Krav Maga Instructor կոչում` Expert 2 որակավորմամբ: