ԿԱՆԱՆՑ ԿՐԱՎ ՄԱԳԱ

Կանանց համար Կրավ Մագա ինքնապաշտպանության համակարգը մշակելիս հաշվի է առնված գեղեցիկ սեռին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, և բոլոր հնարքները հնարավոր է կիրառել գործադրելով նվազագույն ուժ: Կանանց Կրավ Մագայի ծրագիրը մշակվել է օրինապահ մարմինների պրոֆեսիոնալների, հոգեբանների, բազմաթիվ սպորտաձևերի վարպետների և ֆիզիոլոգների համատեղ ջանքերի արդյունքում:

 

Ի տարբերություն կանանց համար նախատեսված այլ մարզաձևերի, Կրավ Մագայում մենք ունենք լուծումներ իրական կյանքում հանդիպող իրավիճակների համար:

 

Ինքնապաշտպանական դասընթացը Ձեզ կտա.


 

• Ինքնավստահություն

• Անհրաժեշտ գիտելիքներ կանխելու ագրեսիան

• Վնասազերծել ագրեսորին, եթե չի հաջողվել կանխել

• Հմտություններ ճիշտ կողմնորոշվել իրական վտանգի առկայության դեպքում

 

Մարզումների ընթացքում կսովորեք պաշտպանվել հարձակումներից և բռնումներից, դանակից, հատուկ միջոցներից և հրազենից, ինչպես նաև կիրառել դրանք:

 

Գործում է նաև առանձին KravFit ծրագիր: 

 

KravFit-ը դա Կրավ Մագա ինքնապաշտպանության համակարգի և ֆիթնես մարզումների համադրումն է, որն իր մեջ ներառում է ինտենսիվ ֆիթնես մարզումներ, ուղղված մկանների զարգացմանն ու մարմնի գեղեցկացմանը, և ​​​​​​​ինքնապաշտպանության հնարքների ուսուցում: