ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԱՎ ՄԱԳԱ

Առաջին և ամենակարևոր բանը, որ սովորում են երեխաները, դա ոչ մի դեպքում չհանձնվելն ու միշտ պայքարելն է: Դրան ավելացնելով սիստեմատիկ ֆիզիկական մարզումները`մենք պատրաստում ենք չեմպիոններ, պատրաստ պայքարելու այսօրվա կյանքի բոլոր բարդությունների դեմ: Մարզումները ներառում են ինչպես ֆիզիկական պատրաստություն, վարժությունների և տեխնիկական հնարքների ուսուցում, այնպես էլ՝ հոգեբանական պատրաստություն։

 

Կրավ Մագան երեխաներին տալիս է՝


 

• վախերի հաղթահարում և ինքնավստահություն

• առողջ ու կոփված մարմին

• մարմնի և մտքի ճկունություն

• կամքի ուժ և պայքարող ոգի

• զոհ չլինելու հոգեբանություն

 

 

Երեխաների խմբերը բաժանված են ըստ տարիքի՝


 

4-6 տարեկաններ

• 7-9 տարեկաններ

• 10-12 տարեկաններ

• 13-14 տարեկաններ

• 15-17 տարեկաններ

ԿՐԱՎ ՃԱՄԲԱՐ

Սովորելն ավելի հեշտ է խաղի միջոցով, և այդ իսկ պատճառով Կրավ Մագա Հայաստանի Ֆեդերացիայի սաների համար կազմակերպվում են ամառային և ձմեռային ճամբարներ, որտեղ մեր սաներն ավելի մոտիկից են ճանաչում միմյանց և ընկերանում: Բնության գրկում մարզումներն առավել օգտակար են դառնում մաքուր օդի, ընկերական միջավայրի և հիանալի մթնոլորտի շնորհիվ: