ԻՆՉ Է ԿՐԱՎ ՄԱԳԱՆ

Կրավ Մագան մեր օրերի ամենաարդյունավետ ինքնապաշտպանության և ձեռնամարտի համակարգն է, որը ստեղծվել է տարբեր էքստրեմալ իրավիճակներում պաշտպանվելու համար: Կրավ Մագայի մեթոդներն ու հնարքները պարզ են ու հեշտ, և կարող են կիրառվել տարբեր ֆիզիկական տվյալներ ունեցող մարդկանց կողմից` անկախ սեռից և տարիքից։ Տեխնիկական հնարքներից բացի, Կրավ Մագան ընդգրկում է նաև ֆիզիկական և հոգեբանական հատուկ պատրաստություն։

 

 

Մարզումները մոտեցված են իրական մարտական իրավիճակներին, իսկ մարզվելիս շեշտը դրվում է ագրեսիայի իրական սպառնալիքի պայմաններում սթրեսադիմացկունության, արագ կողմնորոշվելու և վտանգը վնասազերծելու վրա: Դուք կսովորեք ինքնապաշտպանություն հարձակումների և բռնվածքների ժամանակ, ինչպես պաշտպանվել դանակից, հրազենից և որպես զենք գործադրվող այլ առարկաներով հարձակման ժամանակ, ինչպես կիրառել զենքը (հրաձգություն) և անհատական պաշտպանության այլ միջոցները։

 

Կրավ Մագա Հայաստանի ընտանիքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել առաջին անվճար մարզմանը։ Գրանցվելու համար զանգահարեք +374 99 300 999 հեռախոսահամարով։

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզումներին կարող են մասնակցել 4 տարեկանից բարձր երեխաները: Բացի ֆիզիկական պատրաստությունից, մարզումները ներառում են նաև վարժությունների և տարատեսակ տեխնիկաների ուսուցում, հոգեբանական պատրաստություն, մինչբժկական առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունների, հրաձգություն:  

KMA FIGHT CLUB

KMA Fight Club-ը հատուկ մարզադահլիճ է, որտեղ անցկացվում են առանձին մարզումներ տարատեսակ սպորտաձևերից` MMA, Brazilian jiu jitsu, sambo, kickboxing, thai boxing, KravFit:

Կանանց ինքնապաշտպանություն

Կանանց համար ինքապաշտպանական համակարգը մշակելիս հաշվի է առնված գեղեցիկ սեռին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, և բոլոր հնարքները հնարավոր է կիրառել գործադրելով նվազագույն ուժ:

Տղամարդկանց ինքնապաշտպանություն

Կրավ Մագա ինքապաշտպանական համակարգը մշակվել է բանակի, ոստիկանության, հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալների, հոգեբանների, բազմաթիվ սպորտաձևերի վարպետների և ֆիզիոլոգների համատեղ ջանքերի արդյունքում: Ի տարբերություն այլ մարզաձևերի, Կրավ Մագայում մենք ունենք լուծումներ իրական կյանքում հանդիպող իրավիճակների համար:

ԿՐԱՎ ՄԱԳԱ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Հայաստանի Կրավ Մագայի ֆեդերացիայի մարզիկները հնարավորություն ունեն ստանալ Կրավ Մագա որակավորման աստիճաններ` համապատասխան ժամանակահատվածում մարզումների հաճախելու և քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում: Քննությունները ներառում են գործնական և տեսական մաս (մինչբժշկական առաջին օգնություն, իրավունքի հիմունքներ, քաղպաշտպանություն և այլն): 

ՎԻԴԵՈ